https://arm.sputniknews.ru/20260608/em-apranq-artahanvoghnerin-trvvogh-pvokhhatucman-banadzevy-patrast-e-papvojan-103253694.html
ԵՄ ապրանք արտահանողներին տրվող փոխհատուցման բանաձևը պատրաստ է. Պապոյան
ԵՄ ապրանք արտահանողներին տրվող փոխհատուցման բանաձևը պատրաստ է. Պապոյան
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով` պտուղ–բանջարեղենի արտահանող որոշ ընկերություններ աշխատում են Հունաստանի ուղղությամբ։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T15:42+0400
2026-06-08T15:42+0400
2026-06-08T15:42+0400
գևորգ պապոյան
արտահանում
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96108697_0:0:1049:591_1920x0_80_0_0_f1de422e5b46f32b2706a7f974f64f02.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ԵՄ ապրանք արտահանող տնտեսվարողներին տրվող փոխհատուցման հստակ նիշ չասաց, սակայն հիշեցրեց, որ փոխհատուցման բանաձևը պատրաստ է։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը։ Ըստ Պապոյանի՝ կսուբսիդավորվեն տրանսպորտային ծախսերը, մաքսատուրքը։Հարցին՝ բացի ծաղիկների 10 հազար խմբաքանակից, այլ ապրանքներ արտահանվե՞լ են ԵՄ, Պապոյանը դրական պատասխան տվեց, սակայն կրկին չհստակեցրեց՝ ինչ ապրանքների մասին է խոսքը։ Փոխարենը Պապոյանը հայտարարեց, որ ծաղկի խմբաքանակ ուղարկվել է նաև ցամաքային ճանապարհով։Ինչ վերաբերում է պտուղ–բանջարեղենի արտահանմանը, նախարարը հայտարարեց, թե այս պահին որոշ ընկերություններ կան, որ աշխատում են Հունաստան արտահանման ուղղությամբ, կա պայմանավորվածություն, տեխնիկական հարցեր են մնացել։Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։2026 թվականի մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96108697_67:0:999:699_1920x0_80_0_0_fd986f1e23156dd7a3f8321fa00897c5.jpg.webp
գևորգ պապոյան, արտահանում, եվրամիություն
գևորգ պապոյան, արտահանում, եվրամիություն
Նախարարի խոսքով` պտուղ–բանջարեղենի արտահանող որոշ ընկերություններ աշխատում են Հունաստանի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ԵՄ ապրանք արտահանող տնտեսվարողներին տրվող փոխհատուցման հստակ նիշ չասաց, սակայն հիշեցրեց, որ փոխհատուցման բանաձևը պատրաստ է։
«Այնքան, ինչքան կարտահանեն, բանաձևը դրված է, սահմաններ չկան, քանի որ ասում ենք՝ այնքան, ինչքան կարտահանեն»,– ասաց Պապոյանը։
«Հայաստան–Վրաստան–Թուրքիա–Բուլղարիա–Ռումինիա–Ուկրաինա՝ բեռնատարով։ Նկատի ունեմ՝ կամաց–կամաց սկսվում է»,– նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է պտուղ–բանջարեղենի արտահանմանը, նախարարը հայտարարեց, թե այս պահին որոշ ընկերություններ կան, որ աշխատում են Հունաստան արտահանման ուղղությամբ, կա պայմանավորվածություն, տեխնիկական հարցեր են մնացել։