ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է ԵՄ-ին` Հայաստանում ընդդիմության անդամների ձերբակալությունների մասին լռելու համար։
Նա նշել է, որ ընտրություններից առաջ Հայաստանում ձերբակալվել են մի քանի տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, և Եվրամիությունը չի արձագանքել։
«Եթե մեկը հանցագործություն է կատարել, նա պետք է ձերբակալվի։ Սա օրենքի գերակայություն է։ Եթե դա լավ է Վաշինգտոնի, Բեռլինի և Երևանի համար, ապա այն պետք է լավ լինի նաև Թբիլիսիի համար», – նրա խոսքերը մեջբերել է «Sputnik Գրուզիա»-ն։
–00—ՅՄ