Հարցազրույցից հայտնի դարձած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեիում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հովհաննես Սահակյանը հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Այս մասին “Ա1+”-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):
Քննիչի որոշմամբ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանը հայտնի էր դարձել օդանավակայանում հայտնի հարցազրույցից հետո։