ՀՀ-ում ԱԺ ընտրությունների մասնակցությունը կազմել է 58.94%. ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրությունների նախնական արդյունքները

ՀՀ-ում ԱԺ ընտրությունների մասնակցությունը կազմել է 58.94%. ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրությունների նախնական արդյունքները


ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ թարմացված տվյալները, որոնցում ներառված է էլեկտրոնային քվեարկության արդյունքները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49.825%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23.281%-ը, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9.934%-ը», – ԿԸՀ-ում հրավիրված նիստում  ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։




«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 3.996%-ը և չի հաղթահարել նվազագույն շեմը։

Այսպիսով, ընտրություններին մասնակցող 18 քաղաքական ուժերից 15-ը չի հաղթահարել խորհրդարան մտնելու նվազագույն շեմը (կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցություններից բաղկացած դաշինքների համար՝ 8%, երեք կամ ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների համար՝ 10%):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Հայաստանի ընտրողների ցուցակում ընդգրկված է 2,507,216 մարդ։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 58.94%, քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։


 

Leave a comment