Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

08.06.2026 | 12:34

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49.825 %, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.281 %, «Հայաստան» դաշինքը՝ 9.934 %, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 %. քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նախնական տվյալներ ներկայացրեց, ըստ որի, ԲՀԿ-ն չի հաղթահարում կուսակցության համար նախատեսված 4 տոկոսի շեմը։

«ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգն անում է, հարյուրերորդականով հաշվարկած՝ կլորացնում է: Եթե կայքի հրապարակած թվերը զուտ գումարեք և բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք, որ 1000-երորդական մակարդակով որոշակի տարբերություն կա»,- նշեց Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահը հիշեցրեց նաև վերահաշվարկի համար դիմելու հնարավարության մասին:

«Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ի ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ը, կամ հունիսի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 11:00-ը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment