https://arm.sputniknews.ru/20260608/aph-ditvordnery-chen-hajtnaberel-ajnpisi-khakhtum-vory-kazder-azh-yntrutjan-ardjunqneri-vra-103239630.html
ԱՊՀ դիտորդները չեն հայտնաբերել այնպիսի խախտում, որը կազդեր ԱԺ ընտրության արդյունքների վրա
ԱՊՀ դիտորդները չեն հայտնաբերել այնպիսի խախտում, որը կազդեր ԱԺ ընտրության արդյունքների վրա
Sputnik Արմենիա
Առաքելության ներկայացուցիչները կարծում են, որ իրականացվել է ակտիվ քարոզարշավ` քաղաքական մրցակիցների միջև սուր մրցակցությամբ։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T12:01+0400
2026-06-08T12:01+0400
2026-06-08T12:06+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
դիտորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103236247_227:479:1082:960_1920x0_80_0_0_7432f94549670a14f44f4fa0a77d6174.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ԱԺ ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը։Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բաց ու մրցակցային։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ քարոզարշավն ակտիվ է ընթացել և առանձնացել է քաղաքական մրցակիցների միջև սուր մրցակցությամբ։Առաքելության ներկայացուցիչներն այցելել են ավելի քան 750 ընտրատեղամասեր ՀՀ 9 մարզերում: Առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերը բացվել են ժամանակին, քվեարկությունն անցկացվել է Ընտրական օրենսգրքին համապատասխան, տեխնիկական սարքավորումները գործել են անխափան։ Ընտրատեղամասերի մեծ մասում օգտագործվել է տեսահսկողություն, ձայների հաշվարկի գործընթացը իրականացվել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան։Հիշեցնենք` Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103236247_0:0:1280:960_1920x0_80_0_0_975f10b63f12a27ce12b1a95122e446e.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), դիտորդ
հայաստան, աժ (ազգային ժողով), դիտորդ
Առաքելության ներկայացուցիչները կարծում են, որ իրականացվել է ակտիվ քարոզարշավ` քաղաքական մրցակիցների միջև սուր մրցակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ԱԺ ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը։
«Դիտորդների արձանագրած առանձին բացթողումները տեխնիկական բնույթ էին կրում և արագ շտկվում տեղամասային հանձնաժողովների կողմից: Որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, առաքելությունը չի հայտնաբերել», – ասաց նա։
Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բաց ու մրցակցային։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ քարոզարշավն ակտիվ է ընթացել և առանձնացել է քաղաքական մրցակիցների միջև սուր մրցակցությամբ։
Առաքելության ներկայացուցիչներն այցելել են ավելի քան 750 ընտրատեղամասեր ՀՀ 9 մարզերում: Առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերը բացվել են ժամանակին, քվեարկությունն անցկացվել է Ընտրական օրենսգրքին համապատասխան, տեխնիկական սարքավորումները գործել են անխափան։ Ընտրատեղամասերի մեծ մասում օգտագործվել է տեսահսկողություն, ձայների հաշվարկի գործընթացը իրականացվել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան։