Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. Երևանում սպասվում է +34 աստիճան տաքություն

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով


ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ-ում սեպտեմբերի 21-ին և 25-ին կեսօրից հետո, 22-ի և 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։


Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնթորինգի կենտրոնը՝ հավելելով, որ սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։


Երևանում սեպտեմբերի 21-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Leave a comment