Փաշինյան. «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է»

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորել է հայ ժողովրդին «ընտրությունների արդյունքներով հաղթելու համար»:

«Հունիսի 7-ին հայ ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Հայաստանին:
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է: Նրանք պետք է արմատախիլ արվեն Հայաստանից ու սա լինելու է կառավարության կարեւորագույն օրակարգերից մեկը, որը պետք է իրականացնենք՝ առանց հետաձգումների եւ շատ վճռական ու հատուկ քայլերով»,- 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես նաեւ կձեւավորի կառավարություն:

Leave a comment