https://arm.sputniknews.ru/20260608/vov-vorqan-mandat-kstana-azhum-qpin-chi-bavararum-2-dzajn-metsamasnutjun-kazmelu-hamar-103235744.html
Ով որքան մանդատ կստանա ԱԺ–ում. ՔՊ–ին չի բավարարում 2 ձայն՝ մեծամասնություն կազմելու համար
Ով որքան մանդատ կստանա ԱԺ–ում. ՔՊ–ին չի բավարարում 2 ձայն՝ մեծամասնություն կազմելու համար
Sputnik Արմենիա
Նախկին քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ընդդիմության խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ․ խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները… 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T10:49+0400
2026-06-08T10:49+0400
2026-06-08T10:52+0400
աժ (ազգային ժողով)
ազգային ժողովի ընտրություններ
արփինե հովհաննիսյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«ուժեղ հայաստան» կուսակցություն
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451129_0:167:1601:1067_1920x0_80_0_0_10ae3b6e91ed112235dcc4f76a8d2343.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ երեք հինգերորդ (3/5) մեծամասնություն ունենալու համար։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։Նրա խոսքով` այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված արդյունքների, ինչպես նաև մի շարք հաշվարկների և բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխում, ձայների փոշիացում) Ազգային ժողովում ստացվելու է հետևյալ մանդատային պատկերը.Հովհաննիսյանը հորդորում է ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել՝ հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները, և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան մանդատ։ Նախկին քաղաքական գործիչը հիշեցրել է, որ խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ․ խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց 2005 տեղամասերի նախնական արդյունքները, համաձայն որոց ՔՊ–ն ստացել է ձայների 49,81%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,29%–ը, «Հայաստան» դաշինք – 9,94%–ը, ԲՀԿ–ն ստացել է ձայների 4%–ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451129_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dd7f6c8793bac6b3160f6c04488a41d3.jpg.webp
աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, արփինե հովհաննիսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաստան» դաշինք
աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, արփինե հովհաննիսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաստան» դաշինք
Նախկին քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ընդդիմության խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ․ խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը։
Նրա խոսքով` այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված արդյունքների, ինչպես նաև մի շարք հաշվարկների և բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխում, ձայների փոշիացում) Ազգային ժողովում ստացվելու է հետևյալ մանդատային պատկերը.
Հովհաննիսյանը հորդորում է ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել՝ հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները, և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան մանդատ։
«Մենք բոլորս հիշում ենք նախորդ ընտրություններից հետո հնչած նմանատիպ հայտարարությունները, հիշում ենք նաև, թե հետագայում ովքեր և ինչպես տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Հետևաբար, որպես բարեկամական խորհուրդ, եթե այս պահին ինչ-որ բանի վրա արժե կենտրոնանալ, ապա դա խորհրդարան անցնող ձեր ցուցակների ամրությունն ու այնտեղ հայտնվող պատգամավորների քաղաքական հուսալիությունն է»,–նշել է նա։
Նախկին քաղաքական գործիչը հիշեցրել է, որ խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ․ խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը։