Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։
Այս մասին Կոբախիձեն գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։
Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման, ինչպես նաև մեր ժողովուրդների բարօրության համար»,- գրել է Վրաստանի վարչապետը։