Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը կարիերայի առաջին տիտղոսն է նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Գերմանիան ներկայացնող 29-ամյա թենիսիստը դարձել է Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն։

«Ռոլան Գարոսի» եզրափակիչում Զվերևը  5 սեթում առավելության է հասել աշխարհի 14-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլիի նկատմամբ՝ 6:1, 4:6, 6:4, 6:7, 6:1։ Մրցախաղը տևել է 4 ժամ 16 րոպե։

Ալեքսանդր Զվերևը նվաճել է կարիերայի 25-րդ տիտղոսը։

Leave a comment