Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքականություն

08.06.2026 | 10:20

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրական հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին և ահաբեկմանը։ Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին և աջակցում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ավելի սերտ հարաբերություններին»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment