ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ոչ պաշտոնապես զրուցել եմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ։
Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է 1lurer.am-ը։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ, նա նաև նշել է, որ բացառում է ՀՀ-ում հետընտրական զարգացումները։
«Դա լինում է այնտեղ, որտեղ ընտրությունների արդյունքների կեղծում է լինում։ Ընդդիմության ձայների մեծ մասն ընտրակաշառքով ստացած են, բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ»,-ասել է նա։