Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի կենտրոնական և արևմտյան մասում գտնվող ռազմական թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան և կենտրոնական մասում գտնվող իրանական ահաբեկչական ռեժիմին պատկանող ռազմական թիրախներին», – հաղորդել է բանակի Telegram ալիքը։
Թեհրանում, Թավրիզում, Սպահանում և Քարաջ շրջանում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել։
Այնուամենայնիվ, ըստ Axios-ի՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, այս հարձակումները սահմանափակ մասշտաբով են եղել։