ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը. 30% ունեն». Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հրատապ հայտարարություն տարածեց իր բնորոշմամբ` «այս խայտառակ ընտրությունների» իրավիճակի մաիսն:

«Այս մեկ ամսում մենք ենթարկվել ենք հալածանքների, բռնությունների, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի կալանավորված է, 700-ից ավելի մարդ ձերբակալվել է: Այս մարդիկ նունիսկ չհանգստանալով` որոշեցին ընտրության օրը անհասկանալի գործերով զբաղվել: Աշխարհում չի եղել մի դեպք, երբ հաշվարկն ընդհատեն ու ասեն` առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները` տեսնելով, որ իրենց արդյունքները նվազում են, կանգնեցրին հաշվարկը: Նույնիսկ չենք հասկանում` առավոտյան ի՞նչ են մեզ ասելու: Վստահ եղե′ք` ընտրական արդյունքները դեռ չկան, մի′ անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը: Դուք նույնիսկ նրանց դեմքերի արտահայտություններից կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում: 30 տոկոս ձայն ունենալով` հայտարարում են, թե հաղթել են: Հենց սկսվեցին քաղաքների արդյունքների ամփոփումը, անցան հատուկ գործողությունների: Ապօրինությունները շարունակվում են: Անպայման առավոտյան վերջնական արդյունքներն ունենալուց հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք ընտրության արդյունքների մասին: Նորից մեր կարծիքը կհայտնենք»,- ասաց նա:

 

Leave a comment