«Հետք». Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) և Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) հայցադիմումներ են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։
Արամայիս Թախմազյանը պահանջում է անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ հռչակելու մասին և որպես հետևանք իրեն վերականգնել նույն տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում:
Ստեփան Ասատրյանն էլ պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին եւ վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում:
Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին 2026թ. հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ։
Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։
Գրիշա Բալասանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: