ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
ՔՊ-ն հաղթել է այս ընտրություններում, միանձնյա կձևավորենք կառավարություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2021-ի համեմատ ստացանք ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը։ Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է ՀՀ հարատևությունը, զարգացումը։ Ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն»․- ասաց նա։
Նշենք, որ ԿԸՀ-ն դեռ ամփոփել է ընտրատեղամասերի միայն 1/4–ի արդյունքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ