ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչության գործողությունները Իրանում դոլարային ճգնաժամի պատճառ են դարձել և բողոքի զանգվածային ցույցեր առաջացրել։
«Մենք երկրում (Իրանում-խմբ.) դոլարի դեֆիցիտ ստեղծեցինք։ Ես այս ռազմավարությունն ուրվագծել էի մարտին՝ Նյու Յորքի տնտեսական ակումբում։ Այն հանգեցրեց արագ, ես կասեի՝ դրամատիկ հանգուցալուծման դեկտեմբերին, երբ Իրանի խոշորագույն բանկերից մեկը սնանկացավ… Կենտրոնական բանկը ստիպված եղավ փող տպել։ Իրանական արժույթն անկում ապրեց, գները կտրուկ աճեցին, և որպես ահետևանք՝ մենք տեսանք իրանցի ժողովրդին փողոցներում»,- ասել է նա՝ Սենատի տնտեսական հանձնաժողովի առջև ելույթ ունենալու ժամանակ։
U.S. Treasury Secretary Scott Bessent on Iran:
We created a dollar shortage in the country. It came to a swift conclusion.
I would say the culmination came in December, when one of the largest banks in Iran went under after a bank run. The central bank had to print money.… pic.twitter.com/vjtGaMDyt0
— Clash Report (@clashreport) February 5, 2026