Փաշինյանի վերընտրվելու դեպքում դժվար թե Հայաստանն Ուկրաինայի դաշնակիցը դառնա․ Քոչարյան

Բաժանորդագրվել

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է , թե Փաշինյանի և Զելենսկու համեմատությունը շատ տեղին է։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Հայաստանը կարող է Ուկրաինայի ռազմական դաշնակիցը դառնալ։ Նա այդ մասին ասաց այսօր Երևանի 7/3 ընտրատեղամասում քվեարկելուց հետո։

Միաժամանակ Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու համեմատությունը շատ տեղին է։

«Նրանք իսկապես նման են իրենց արկածախնդրությամբ, սեփական երկրի շահերի հանդեպ անպատկառ վերաբերմունքով»,- ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։

Leave a comment