Եկեք սպասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

08.06.2026 | 00:59

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը «Տաշիր արենա»-ի դիմաց Factor TV-ի` ընտրությունների ընթացիկ արդյունքներին վերաբերյալ հարցին ի պատասխան նշեց, որ այս պահին դեռ վաղ է որևէ հստակ մեկնաբանություն անել, քանի որ ձայների հաշվարկը շարունակվում է։

Անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած էլեկտրոնային քվեարկության նախնական արդյունքներին` ըստ որոնց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 84%-ը, Աբրահամյանը ընդգծեց. «Հաշվարկը գնում է, եկեք սպասենք ամբողջական հաշվարկը լինի։ Խիստ նախնական տվյալներով դեռ շուտ է որևէ բան ասել»:

Մեր հարցին, թե ինչ սպասելիքներ ունի վերջնական արդյունքներից, նա կարճ պատասխանեց. «Հաղթանակ, իհարկե հաղթանակ»։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment