Թիվ 13/3 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը մտել է քվեախցիկ և ընտրողին հանձնել լրացուցիչ քվեաթերթիկներ: Թիվ 38/50 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը, ով նաև համայնքի ղեկավարն է, ուղղորդում է ընտրողներին և ուսումնասիրում քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակը: Գեղարքունիքի 8/46 ընտրատեղամասում քվեատուփը կնքված չէ: Թիվ 14/12 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների սեղաններին մնացած քվեաթերթիկների թիվը տարբեր է. թիվ 15, 16 և 19 […]