Քաղաքականություն
07.06.2026 | 23:59
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաջողության կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար՝ ի բարգավաճում մեր ազգերի»,- ասվում է Կոբախիձեի X-ի միկրոբլոգում գրառման մեջ։
Նշենք, որ հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է։ Քվեարկության նախնական արդյունքները հրապարակված չեն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի