«Թրամփն Իրանի նկատմամբ գործողությունների բազմաթիվ տարբերակներ ունի»․ Սպիտակ տուն (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նկատմամբ գործողությունների բազմաթիվ տարբերակներ ունի, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։

«Մինչ բանակցությունները շարունակվում են, ես իրանական ռեժիմին կհիշեցնեի, որ նախագահը, որպես պատմության մեջ ամենահզոր բանակի գերագույն գլխավոր հրամանատար, ունի գործողությունների բազմաթիվ տարբերակներ՝ բացի դիվանագիտությունից»,- ասել է նա՝ ճեպազրույցի ընթացքում։

Խոսելով ԱՄՆ-Իրան սպասվող բանակցությունների մասին՝ Լևիթը հիշեցրել է Վաշինգթոնի պահանջների մասին՝ միջուկային ներուժի զրոյացում։

Leave a comment