Հայկական ծաղիկ արտադրողների համար բացվում է Նիդեռլանդների շուկան. Թոմ Բերենդսեն

https://arm.sputniknews.ru/20260607/hajkakan-tsaghik-artadrvoghneri-hamar-bacvum-e-niderlandneri-shukan-tvom-berendsen-103199452.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102923462_0:0:2560:1920_1920x0_80_0_0_5c18c008fe42616054962e19f5802ca6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիդեռլանդներ, ծաղիկ, շուկա, հայաստան, արտահանում, արգելք

նիդեռլանդներ, ծաղիկ, շուկա, հայաստան, արտահանում, արգելք

Բաժանորդագրվել

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը խմբաքանակի մասին հստակ թիվ չի նշել։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Նիդեռլանդական հայտնի «Royal Flora Holland» ընկերությունն այսուհետ հասանելի կդառնա ծաղիկ արտադրող հայ գործարարների համար: Այս մասին X-ի միգրոբլոգում գրառում է կատարել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։

«Նիդեռլանդները կանգնած է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից հայտարարված ԵՄ աջակցության փաթեթի հետևում։ Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես աջակցել տուժած ոլորտներին` ինչպես հայկական ծաղիկների արտադրությունն է։ Արդյունքում Royal Flora Holland-ն այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով Եվրոպայի և դրանից այն կողմ գտնվող գնորդների հետ»,– գրել է նա։

Սակայն Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը խմբաքանակի մասին հստակ թիվ չի նշել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։
Հիշեցնեն` եթե 2024-ին ՀՀ–ից ՌԴ արտահանվել է 36 մլն դոլարի ծաղիկ, ապա 2025-ին` արդեն 53․6 մլն–ի։ Ընդ որում, ավելացել է ոչ միայն արտահանվող ծաղիկների ծավալը, այլև արժեքը։ 2024թ–ին ծաղկի 1 տոննայի միջին արժեքը 3031 դոլար էր, 2025-ին` 5418։
Նշենք, որ հունիսի 4–ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրել։

Leave a comment