Կան կասկածներ, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններում պարտվելու դեպքում կգնա բախման, սակայն մենք դրան չենք գնա, թեև պատրաստ ենք ամեն ինչի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը։
Նա վստահություն է հայտնել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը քաոսի դեպքում կկարողանա վերահսկել իրավիճակը։
«Մեր ուժը նաև այժմ՝ ճնշումների պայմաններում, ամուր է կանգնած, սակայն եթե իշխանությունները որոշեն գնալ ինչ-որ քայլերի, ապա մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին՝ բառի բուն իմաստով, նաև ընտրություններից հետո», – նշել է Ղազինյանը։
Նրա գնահատմամբ, Փաշինյանը ցանկանում է մի բան, որը նման է 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածին։ «Մեր ուժը չի նահանջի և ատամներով կպահի յուրաքանչյուր ձայն՝ գործելով Սահմանադրության շրջանակում», – հավելել է Ղազինյանը։
News.am