Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի՝ ՆԳՆ և ԿԸՀ հրապարակած տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

Հրատապ պարզաբանման պահանջ․ ընտրական գործընթացի հետ կապված մտահոգիչ հարցերն ու անհամապատասխանությունները շարունակվում են ի հայտ գալ։

Մասնավորապես, հունիսի 6-ին Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 485 հազար 851 մարդ, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 503 հազար 996 մարդ։

Այս տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, ինչը չի կարող աննկատ մնալ և պահանջում է հստակ ու սպառիչ բացատրություն։ Հարց է առաջանում՝ ո՞վքեր են այդ հավելյալ հազարավոր ընտրողները, որտեղի՞ց է առաջացել այս տարբերությունը և ինչո՞վ է պայմանավորված այն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment