Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին. կան զոհ և տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 13:50-ի սահմաններում «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է, իսկ վիրավորը՝ նրա հայրը։

Leave a comment