Իրանը ՄԱԳԱՏԷ–ին կոչ է արել արգելել միջուկային օբյեկտների վրա հարձակումները

https://arm.sputniknews.ru/20260607/irany-magatein-kvoch-e-arel-argelel-mijukajin-objektneri-vra-hardzakumnery-103186311.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ffd8f4441bd671b4a5075587afc03445.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, իսրայել, միջուկային ծրագիր, ատոմակայան

իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, իսրայել, միջուկային ծրագիր, ատոմակայան

Բաժանորդագրվել

Իրանական պատվիրակությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումների 17 ալիք են իրականացրել Իրանի միջուկային օբյեկտների վրա:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի նիստում խոսել է միջուկային օբյեկտների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների անվերապահ արգելքի անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ինչպես նշել է իրանական կողմը, ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնք միջուկային զենք ունեն, ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո հարձակումների 17 ալիք են իրականացրել Իրանի միջուկային օբյեկտների վրա:

Հայտարարությունում ասվում է, որ ամենալուրջ հարձակումներից մեկը եղել է Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորից մոտ 350 մետր հեռավորության վրա գտնվող օբյեկտին հասցված հարվածը, որը մարդկային զոհերի է հանգեցրել: Պատվիրակությունը նաև նշել է, որ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներն ավելի վաղ հրապարակայնորեն սպառնացել են հարվածներ հասցնել իրանական ատոմակայաններին:

Հայտարարության համաձայն՝ Բուշերի ԱԷԿ-ում պահվում են մի քանի հազար կիլոգրամ միջուկային նյութեր, և օբյեկտին ուղղակի հարվածելը կարող է հանգեցնել ռադիոակտիվ նյութերի շատ բարձր արտանետման:

Հիշեցնենք` 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում։ ԱՄՆ-ն Իրանի հետ գործարք կնքելու համար պահանջում է փոխանցել միջուկային նյութերը և հրաժարվել միջուկային զենք ստեղծելու հավակնություններից, որոնց առկայությունը Թեհրանը հերքում է:

Leave a comment