Մենք կատարեցինք մեր ընտրությունը աղոթքով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր,ապահով, անվտանգ և բարօրոր երկիր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց: Տիրոջ սերը, շնորհը և օրհնությունը թող լինի մեզ հետ և ողջ աշխարհին, այսօր և միշտ: Ամեն»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: