Շիրակի մարզում ընտրողների ընդհանուր թիվը, ըստ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 209 հազար 519 քաղաքացի է:
Ընտրությունների պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով մարզում ձևավորվել է 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, և ընդհանուր առմամբ կգործի 220 ընտրատեղամաս:
Ըստ սահմանված ընտրատարածքների՝ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ունի 63 ընտրատեղամաս, թիվ 31-ը կաշխատի 58 ընտրատեղամասերում։ Թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ենթակայությամբ կգործի 44 ընտրատեղամաս, իսկ թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կգործի 55 ընտրատեղամասում։
Լուրերի նկարահանող խումբը ընտրությունների մեկնարկն արձանագրել է Գյումրի կայարանում տեղակայված թիվ 32/28 տեղամասում:
«Մենք 1555 ընտրող ունենք: Արդեն նորմալ սկսվել է մեր աշխատանքը: Առաջին ընտրողին էլ նվեր ենք տվել»,- ասել է 32/28 ՏԸՀ նախագահ Էմմա Սարգսյանը:
Դիտումների քանակ12