Ժողովուրդը ինչ որոշի, ես այն էլ կանեմ. Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը ինչ որոշի, ես այն էլ կանեմ: Այս մասին քվեարկելուց անմիջապես հետո ընտրատեղամասի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

«Ժողովուրդը ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, խաղաղությանը, ապագային և երեխայի հեղափոխությանը տեր կանգնելու համար»,- նշել է նա:

Հարցին, թե ինչու է Փաշինյանը հնարավոր հաղթանակի դեպքում առաջնահերթ մեկնելու Մոսկվա՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ առաջինի ու երկրորդի հարց չկա:

 

«Նախ առաջինի ու երկրորդի հարցը չէ, Մոսկվա էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ, Վաշինգտոն էլ, Փարիզ էլ, Թբիլիսի էլ, ասել եմ նաև, որ հույս ունեմ հնարավորություն կունենամ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բաքվում: Պատրաստվում ենք լիարժեք մեր միջազգային հարաբերությունները զարգացնել»,- շեշտել է նա:

Անդրադառնալով Ռուսաստանի հետ ունեցած լարվածության թեմային՝ Փաշինյանը հավելեց, որ ինքը լարվածություն չի տեսնում. «Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ խորք և հենված են փոխադարձ հարգանքի վրա: Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն ստեղծել»:

Leave a comment