https://arm.sputniknews.ru/20260607/hanun-hajastani-verakarucman-narek-karapetjany-qvearkec-hajreni-tashir-qaghaqum-103134959.html
Հանուն Հայաստանի վերակառուցման. Նարեկ Կարապետյանը քվեարկեց հայրենի Տաշիր քաղաքում
Հանուն Հայաստանի վերակառուցման. Նարեկ Կարապետյանը քվեարկեց հայրենի Տաշիր քաղաքում
Sputnik Արմենիա
Ըստ քաղաքական գործչի` պետք է թոթափել հակադրությունների ֆոնը Հայաստանից։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T08:58+0400
2026-06-07T08:58+0400
2026-06-07T08:58+0400
նարեկ կարապետյան
ազգային ժողովի ընտրություններ
տաշիր
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103134471_0:0:1280:720_1920x0_80_0_0_4dd3fc1d9c7b7795b55da787228bdaf3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում քվեարկեց իր հայրենի Տաշիր քաղաքի դպրոցում։Սամվել Կարապետյանի եղբորորդին քվեարկեց հանուն Հայաստանի վերակառուցման: Քաղաքական գործիչը նշեց, որ ցանկանում է թոթափել հակադրությունների ֆոնը Հայաստանից, քանի որ պետք է վերջ դնել այդ ներքին կռիվներին և սկսել վերջապես զարգացնել երկիրը։Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: Դրանց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103134471_160:0:1120:720_1920x0_80_0_0_c6ed00c6c667aa11853b45ca7c81acbb.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, տաշիր, «ուժեղ հայաստան» կուսակցություն
նարեկ կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, տաշիր, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Բաժանորդագրվել
Ըստ քաղաքական գործչի` պետք է թոթափել հակադրությունների ֆոնը Հայաստանից։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում քվեարկեց իր հայրենի Տաշիր քաղաքի դպրոցում։
Սամվել Կարապետյանի եղբորորդին քվեարկեց հանուն Հայաստանի վերակառուցման:
«Քվեարկել եմ հանուն Հայաստանում մեծ փոփոխության, վերակառուցման և Հայաստանի, որտեղ մարդիկ զբաղված են իրենց երկիրը շենացնելու, ոչ թե վատություն անելու համար»,– լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը։
Քաղաքական գործիչը նշեց, որ ցանկանում է թոթափել հակադրությունների ֆոնը Հայաստանից, քանի որ պետք է վերջ դնել այդ ներքին կռիվներին և սկսել վերջապես զարգացնել երկիրը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: Դրանց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։