Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ. պատգամավորական մանդատների համար պայքարում է 18 քաղաքական ուժ։ Ժամը 08:00-ին բացվել են բոլոր տեղամասերը և գործելու են մինչև 20:00-ն։
Մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում կատարել չի կարելի։ 18 քվեաթերթիկներից պարզապես ընտրում եք այն ուժի թերթիկը, որին կողմ եք քվեարկում, դնում եք ծրարի մեջ և գցում քվեատուփը, մնացած բոլոր թերթիկները՝ դեն նետում։
Այս ընտրությունները միայն խորհրդարանական ընտրություններ չեն, այլ որոշելու են մեր վաղվա օրը, մեր ապագան:
Կատարե՛ք Ձեր ընտրությունը՝ ականջ դնելով Ձեր խղճի ձայնին: