«Բաղրամյան 26» տխրահռչակ տելեգրամյան ալիքն այսօր տարածել է ամբողջովին կեղծ և արհեստականորեն գեներացված մի ձայնագրություն, որում իբր լսվում է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձայնը:
Իշխանության սպասարկուների կողմից հերթական այս բանսարկությունը նպատակ ունի արատավորելու Չալաբյանի բարի համբավը և ներազդելու ընտրողի ազատ կամարտահայտման վրա, այն էլ՝ ընտրություններից անմիջապես մեկ օր առաջ, պաշտոնական լռության օրը:
Առաջիկայում Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին՝ պարզելու այս հերթական կեղծիքի աղբյուրը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)