Սպիտակի մոտ երկրաշարժ է գրանցվել

Բաժանորդագրվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Այսօր ժամը 21:10-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.77⁰ և արևելյան երկայնության 44․37⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ։

Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, Հալավար, Շահումյան, Նոր Խաչակապ, Արջահովիտ, Լեռնանցք և Լեռնապատ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Leave a comment