Սիսիանում բողոքի ակցիա իրականացնողներն ադրբեջանցիներ չեն․ ՆԳՆ

Սիսիանում բողոքի ակցիա իրականացնողներն ադրբեջանցիներ չեն․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է․

«Այսօր Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով:

Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»։ 

Leave a comment