Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։ Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։ Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ