Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Սպորտ
Պաշտոնական

Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության (թենիսի կանանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։

Տարվա կարևորագույն մրցաշարին Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Ավանեսյանը, Անի Ամիրաղյանը, Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանը։

Գերատեսչությունից հայտնում են, որ Հայաստանի հավաքականի ավագն է Գայանե Մովսիսյանը։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 15-20-ը՝ Սան Մարինոյում։ 

Leave a comment