Ձերբակալվել է «օրենքով գող» Վարդան Ասատրյանը` «գող Բջե»-ն

Ռուսաստանի ոստիկանությունը Մերձմոսկովյան Օբնինսկ շրջանում ձերբակալել է քրեական հեղինակություն Վարդան Ասատրյանին, որը «վերահսկում է» բնակարանային գողերին ու գրպանահատներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Անժելա Կաստուևան, ով «Ինտերֆաքսին» ասել է, թե 1962–ին ծնված «օրենքով գող» Վարդան Ասատրյանը, որը քրեական աշխարհում առավել հայտնի է որպես «բջե», վրաստանցի է։

Նա նշել է, որ անձնական խուզարկության ժամանակ Ասատրյանի մոտ հայտնաբերվել ու առգրավվել է կեղծ անձնագիր և ավելի քան 0,5 գ հերոին։

Այս փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, գրում է Взгляд-ը։

Leave a comment