Երևան, 5 հունիսի 2026թ. — Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը (IODA) այսօր հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին նախորդող քաղաքական և քաղաքացիական միջավայրի գնահատման վերաբերյալ իր վերջնական զեկույցը։
Գնահատականները հիմնված են 2026 թվականի մարտ և մայիս ամիսներին Հայաստանում իրականացված երկու փաստահավաք առաքելությունների արդյունքների վրա։
Զեկույցի եզրակացության համաձայն՝ թեև Հայաստանում ժողովրդավարական կառավարման ինստիտուտները ֆորմալ առումով շարունակում են գործել, դրանց գործունեության արդյունավետության և անկախության վրա գնալով ավելի մեծ ազդեցություն են ունենում քաղաքական իշխանության կենտրոնացման միտումները, ընտրական գործընթացում անհավասար պայմանների առկայությունը, իրավական և վարչական միջոցների ընտրովի կիրառումը, ինչպես նաև քաղաքական և քաղաքացիական այլակարծության նկատմամբ ճնշումների ընդլայնումը։
IODA-ի մամուլի հաղորդագրությունը և ամբողջական զեկույցը՝ այստեղ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: