«Փոքրիկ, աննշան տագնապ կա, որը խոսում է այն մասին, որ այս խաղաղությունը մեզ համար թանկ է։ Այդ տագնապը մեզ ասում է` մարդիկ, որոնք ծառայում են այլ երկրների հատուկ ծառայությունների հրահանգներով, եկել, ուզում են մեր խաղաղությունը մեզնից խլել»,- Հանրապետության հրապարակում ՔՊ ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ իր բնորոշմամբ, ընտրակաշառք բաժանողները չեն կարող վերադառնալ․ «Մտածում են, թե ՀՀ քաղաքացին, որն անցել է 2018 թվական, որն իրենց համակարգը մերժել է, իրենց պետք է ազատ, ժողովրդավար ընտրություններով հետ բերի՞։ Չի ստացվելու նրանց և նրանց արտաքին հովանավորների մոտ»։
Այնուհետև անդրադարձավ երեխաների՝ քարոզարշավում ներգրավվածությանը և հայտարարեց․ «Այսօր մեր քարոզարշավի ժամանակ մենք տեսնում ենք մեր երեխաներին՝ ուրախ ու զվարթ, որոնք մեզ հետ գալիս են, ամբողջ քարոզարշավի ընթացքում քայլում են, իրենց բակերի, ֆուտբոլի դաշտերի խաղը թողնում, գալիս են մեզ հետ։ Նրանք վկայում են այն մասին, որ ՀՀ-ն երջանիկ է, ՀՀ-ում կան հեռանկարներ, և ՀՀ-ն ունի հնարավորություն ու երբեք այդ հնարավորությունը ձեռքից բաց չի թողնելու»։
ՔՊ հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: