«Խաղաղություն կա, այն ունի ծննդյան վկայական, փաստաթուղթ։ Խաղաղությունը մեզ նոր ապաշրջափակման և լոգիստիկ հնարավորություններ է տվել»,- Հանրապետության հրապարակում ՔՊ հանրահավաքի ժամանակ վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ 2018-ից ի վեր հեշտ չի եղել․ «Ատամները սրած սպասել են, որ մեր ընկնելու պահին հոշոտեն մեր ժողովրդավարությունը, մեր ազատությունը, մեր պետությունն ու պետականությունը։ Սա էր նրանց նպատակը։ Հիմա էլ ուզում են մի վերջին կռիվը տալ ձեր դեմ, բայց այդ կռվի ելքն էլ ակնհայտ է, որոշված է»։
ՔՊ հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: