Եվրախորհուրդն այսօր բարոյական բանկրոտ է. Աշոտյանը խոսեց ՀՀ–ում առկա քաղբանտարկյալներից

https://arm.sputniknews.ru/20260205/evrakhvorhurdn-ajsor-barvojakan-bankrvot-e-ashvotjany-khvosec-hhum-arka-qaghbantarkjalneric-98429152.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

25 տարի անց փաստում ենք, որ եվրոպական մարդու իրավունքները փուչիկ են, կեղծ, ցինիկություն է. Աշոտյան

Sputnik Արմենիա

25 տարի անց փաստում ենք, որ եվրոպական մարդու իրավունքները փուչիկ են, կեղծ, ցինիկություն է. Աշոտյան

2026-02-05T13:03+0400

true

PT10M57S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98430483_149:0:1109:720_1920x0_80_0_0_74c0c8b1d8cf26830c1d3c9bd4f8891d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն աշոտյան, եվրամիություն, եվրախորհրդարան, տեսանյութ, видео

արմեն աշոտյան, եվրամիություն, եվրախորհրդարան, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` Եվրոպական կառույցները կույր են, խուլ են և համր, երբ խոսք է գնում իրենց իսկ դավանած արժեքների` ՀՀ–ում պաշտպանության մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Եվրախորհուրդը, ինչպես եվրոպական բազմաթիվ կառույցներ այսօր բարոյական բանկրոտ են, չունեն ամոթ, քանի որ աչք են փակում ՀՀ–ում առկա քաղբանտարկյալների առկայության փաստի վրա։ Այս մասին այսօր ի պաշտպանություն քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ԱԺ դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր քաղաքացիները, պատգամավորները և հոգևորականները բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի դիմաց` իրենց խոսքը ուղղելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, որն այս պահին Հայաստանում է։

«Այսօր ամոթի օր է, ամոթի օր է մեր ամեն օրը, քանի դեռ ունենք քաղբանտարկյալներ, ամոթ է ողջ ժողովրդին, որ հանդուրժում է իր պայծառ զավակների բանտարկությունը։ Մենք ամոթանք պետք է տանք նաև եվրոպական կառույցներին, սակայն պետք է խոստովանենք, որ առաջին ամոթի կողմը հենց մենք ենք` հայ ժողովուրդը, որը դեռ չի հաջողել փոխել ոչ միայն այս խայտառակ իշխանություններին, այլև բանտերից ազատել իր լավագույն զավակներին»,– հայտարարեց Աշոտյանը։

Այնուհետև, նա ակցիայի մասնակիցներին կոչ արեց ցուցապաստառները պարզել դեպի փողոց, որպեսզի բոլորը տեսնեն քաղբանտարկյալների նկարները։

«Թող բոլորը տեսնեն, որ իրենց ազատ կյանքը, բարեկեցությունը ժամանակավոր է, կեղծ կյանքն անցողիկ է, իսկ բանտերում ունենք քաղբանտարկյալներ, որոնք իրենց կյանքը չեն խնայել բոլորի համար»,– հայտարարեց Աշոտյանը։

Նա հիշեցրեց, որ ԱԺ ճաղերից այն կողմ էլ գտնվում է ԵՄ ՄԻՊ–ը, որը ականջալուր չէ նրան, թե ինչ է կատարվում ՀՀ–ում մարդու իրավունքների խախտումների առումով։

«25 տարի անց փաստում ենք, որ եվրոպական մարդու իրավունքների արժեքները փուչիկ են, կեղծ, ցինիկություն։ Եվրոպական կառույցները` ԵԽ–ից մինչև եվրոպական հանձնաժողով, Եվրադատարանից մինչև օմբուդսմեն, կույր են, խուլ և համր են, երբ խոսք է գնում իրենց իսկ դավանած արժեքների ՀՀ–ում պաշտպանության մասին։ ԵԽ–ն, ինչպես եվրոպական բազմաթիվ կառույցներ այսօր բարոյական բանկրոտ են և չունեն ամոթ»,– նշեց ՀՀԿ փոխնախագահը։

Իր ելույթի վերջում նա հավաստիացրեց, որ թունելի վերջում, այնուամենայնիվ, լույս կա և հաղթանակն անխուսափելի է լինելու։

Leave a comment