Իրանը շարունակում է աշխատել Բաքվի հետ գազի տարանցման հարցերի շուրջ

Թեհրանը շարունակում է աշխատել Բաքվի և մի շարք այլ երկրների հետ՝ Իրան գազի տարանցմանն առնչվող հարցերի շուրջ։

Այս մասին հայտարարել է երկրի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը։

«Բացի այդ, բանակցություններ են ընթանում Կասպից ծովում նավթահանքերի մշակման շուրջ, իսկ գազի տարանցման ոլորտում Իրանը շփումներ է հաստատում և համագործակցում տարբեր կողմերի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ»,-«Tasnim» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Բովարդը։

Leave a comment