Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը միացել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից բարձրացված մտահոգություններին՝ հայտարարելով, որ աջակցում է ատելության խոսքի և կալանքի չարաշահման դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ ՄԻՊ դիրքորոշմանը։
X-ի իր էջում նա նշել է, որ շատ օգտակար քննարկում է ունեցել Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ՝ ընտրություններից առաջ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի և դրա հետ կապված գործերի, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի դեպքի վերաբերյալ։
«Ես լիովին աջակցում եմ ՄԻՊ-ի դիրքորոշմանը՝ ՀՀ-ում ատելության խոսքի և կալանքի չարաշահման դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)