Երևան–Կապան–Երևան ուղղությամբ չվերթների թիվն ավելանում է

NovAir ավիաընկերությունն ավելացնում է Երևան-Կապան-Երևան չվերթների հաճախականությունը։

Հունիսի 5-ից սկսած յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին արդեն կգործի երկու պլանային չվերթ

1-ին չվերթ. Երևանից՝ 08:00, Կապանից (հետադարձ)՝ 10:00

2-րդ չվերթ. Երևանից՝ 15:00, Կապանից (հետադարձ)՝ 17:00

Շաբաթվա մյուս օրերին (երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի) չվացուցակը մնում է անփոփոխ՝ թռիչք Երևանից 10:00-ին, հետադարձը Կապանից՝ 12:00-ին:

Ընդամենը 40-45 րոպե հարմարավետ թռիչք՝ երկար ու հոգնեցուցիչ ճանապարհների փոխարեն։

Ամրագրե՛ք ձեր տոմսերը www.novair.am կայքում կամ զանգահարեք 077-12-12-72 հեռախոսահամարով։

syunik.tv

Leave a comment