Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաներման հրամանագիր է ստորագրել


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաներման հրամանագիր է ստորագրել տարբեր տեսակի հանցագործությունների համար դատապարտված ավելի քան 2 հազար քաղաքացու նկատմամբ:


Հրամանագրի համաձայն՝ որոշումն ընդունվել է Ալի իբն Աբու Թալիբի՝ Մուհամմեդ մարգարեի իրավահաջորդ նշանակվելուն նվիրված, շիաների տոնի առթիվ։


Ըստ Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության՝ հրամանագիրը նախատեսում է «ներում կամ դատավճռի մեղմացում»։


Սա Մոջթաբա Խամենեիի ստորագրած համաներման առաջին հրամանագիրն է՝ Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո։

Leave a comment