Փորձել է փախչել, վրաերթ է եղել. ՆԳՆ–ն` Երևանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի մասին

https://arm.sputniknews.ru/20260605/pvordzel-e-pakhchel-vraert-e-eghel-ngnn-erevanum-teghi-unecats-aghmkaharujc-depqi-masin-103081504.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Наезд на членов ППА

Sputnik Արմենիա

Наезд на членов ППА

2026-06-05T18:15+0400

true

PT0M10S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103079283_0:0:1001:751_1920x0_80_0_0_c8c0e5335c79cd880d178532f10f4bb3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն, վրաերթ, ընդդիմություն, видео

հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն, վրաերթ, ընդդիմություն, видео

Բաժանորդագրվել

Տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ որևէ քաղաքական ուժի չի հարում։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանում ընդդիմադիրներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնել է, որ իրեն հարվածներ են հասցրել, ինքը փորձել է փախչել. ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է աղմկահարույց դեպքի մանրամասները։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՔՊ–ականները մեքենայով սադրիչ են ուղարկել, որը վրաերթի է ենթարկել քարոզարշավի անդամներին և հեռացել։

Ըստ ոստիկանության հաղորդագրության` հունիսի 5-ին՝ ժամը 15․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է։

«Ահազանգից կարճ ժամանակ անց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն, և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել նաև բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնել են, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։

Նշվում է, որ այժմ իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին։

Leave a comment