Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի հինգ քաղաքացի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազովի ծովում երկու օտարերկրյա նավերի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հինգ ադրբեջանցի է զոհվել՝ հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Երկու բեռնատար նավեր՝ «Նատրան» և «Զիրկոնը», որոնք Թուրքիայից դեպի Դոնի Ռոստով էին ուղևորվում հացահատիկ բեռնելու համար, Ազովի ծովում ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման:

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ գիշեր։ Երկու բեռնատար նավեր՝ «Նատրան» և «Զիրկոնը», Թուրքիայից ուղևորվում էին դեպի Դոնի Ռոստով հացահատիկ բեռնելու համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ անձնակազմի մեջ եղել են նրանց 25 հայրենակիցներ։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան մի քանի աշխատակիցներ արդեն ժամանել են դեպքի վայր։

Leave a comment