Նիկոլի կողմից ստեղծված պրոբլեմը ես ի վիճակի եմ լուծել մեկ օրում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

«Մեր ժողովուրդը չի՛ ուզում, որ իրեն կառավարի Ալիևի ծառան: Այն մարդը, որը բերել է արցախյան պատերազմ, կորուստ՝ սարսափելի հետևանքներով, իրավունք չունի նույնիսկ «խաղաղություն» բառն օգտագործել։ Նիկոլ Փաշինյանը ֆեյքային խաղաղություն է, ֆեյքային իշխանություն է և ֆեյքային բովանդակություն է: Մենք ձգտում ենք խաղաղության և հասնելու ենք դրան. մենք հասնելու ենք կայուն, արժանապատիվ խաղաղությանը։ Հայաստանում չկա ոչ մեկը, ով ունի իմ փորձը անվտանգային հարցերում, պետական կառավարման հարցերում, նաև՝ խոշոր բիզնեսում պաշտոնաթողությունից հետո աշխատելու հարցում: Այդ համակցված փորձը ունիկալ է, և ես պատրաստ եմ ամբողջությամբ նվիրել այդ փորձը, իմ ժամանակը, իմ ներվերը, իմ ամեն ինչը մեր երկրի հաջողությանը: Եվ այդ փորձին գումարենք այն թիմը, որը մենք ունենք՝ խելոք, կիրթ, համարձակ թիմ, որը պատրաստ է արհեստավարժորեն շարժել երկիրը առաջ»,- այս մասին «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպմանն ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a comment